 
                        Կվիրիկաշվիլին կոչ է արել ընտրողներին քվեարկել «հանուն Վրաստանի լավագույն ապագայի»
 
                                    Ընդամենը մի քանի ժամ է մեզ բաժանում հոկտեմբերի 8-ից, երբ մենք պետք է իրականացնենք մեր երկրի զարգացման համար կարևորագույն ընտրություններից մեկը։
Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ դիմելով երկրի բնակիչներին։
Նրա խոսքով՝ կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարևոր քայլ են Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար:
«Առաջին հերթին ցանկանում եմ կոչ անել բոլոր ընտրողներին, որ նրանք անպայման մասնակցեն ընտրություններին և քվեարկեն Վրաստանի լավագույն ապագայի և
Վրաստանի եվրոպական ապագայի օգտին։
Վստահ եմ, որ հոկտեմբերի 9-ին մենք կապրենք ավելի լավ Վրաստանում»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        