Բաժիններ՝

ԱՄԷ-ում ստեղծել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը

Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը, որը կներկայացնի Global Happiness Report տարեկան գլոբալ հաշվետվությունը, տեղեկացնում է Arabian Business հրատարակությանը:

Հաշվետվությունը ներկայացվելու է ԱՄԷ-ում անցկացվող World Government Summit ամենամյա կառավարական գագաթնաժողովում:

Նրա խոսքով՝ «այսօր աշխարհին նոր մոտեցում է հարկավոր մարդկության երջանկությանը հասնելու հարցում, այն պետք է հիմնվի համագործակցության և ինտեգրացման ջանքերի, ընդհանուրի և շփման կետերի որոնման վրա՝ դրական արժեքների ամրապնդման համար»: Այս նպատակին հասնելու համար փոփոխություններ են անհրաժեշտ աշխարհում կառավարական մարմինների աշխատանքում և «միջազգային կազմակերպությունների նպատակների իսկական մարմնավորում»:

Հայտարարությունը նվիրված է մարտի 20-ին Երջանկության միջազգային օրվա տոնակատարությանը: Այս կերպ, նշել է ԱՄԷ-ի վարչապետը, երկիրը «դրական ուղերձ է հղում աշխարհին»:

Խորհուրդը հավաքվելու է տարեկան երկու անգամ: Այն նաև վարչական աջակցություն է ստանալու ՄԱԿ-ից:

Երջանկության համաշխարհային խորհուրդը կգլխավորի Կոլումբիական համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը: Սաքսը ամերիկացի հայտնի տնտեսագետ է, «շոկային թերապիայի» մշակողներից մեկն է համարվում ՌԴ-ում, Բոլիվիայում, Լեհաստանում: Աշխատել է Բորիս Ելցինի տնտեսական խորհրդականների խմբի կազմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս