Էդուարդ Շարմազանովը` ԱԺ քառօրյայի տապալման մասին. «Ունենք այն, ինչ ունենք»

«Ոչինչ բացառել պետք չի, բայց առաջին անգամ չէ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները գերադասում են ուղիղ հանդիպումներն ընտրողների հետ, այլ ոչ թե պառլամենտ են այցելում: Ամեն դեպքում՝ ունենք այն, ինչ ունենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե կանխատեսելի՞ էր ԱԺ այս քառօրյայի տապալումը:

Ըստ նրա` կսպասեն մինչև ժամը 15:00-ը, որից հետո, եթե քվորում չլինի, «ուրեմն քվորում չի լինի»: Շարմազանովը նկատեց, որ ավելի շատ ընդդիմադիր պատգամավորներն էին բացակա:

Հարցին` սա չի՞ բնորոշում առաջիկա խորհրդարանի պատկերը, Է.Շարմազանովը պատասխանեց.

«Պատգամավորներն ազատ են տնօրինելու իրենց ժամանակը: Այսօր նախընտրել են հանդիպել ուղիղ ընտրողների հետ, դրա համար դատավորը ժողովուրդն է, գնացեք, ապրիլի 2-ին քվեարկեք այն ուժին, որին վստահում եք»:

Տեսանյութեր

Լրահոս