Բաժիններ՝

Էրդողանը կրկին Անգելա Մերկելին նացիստ է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նացիստական գործելաոճ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-ն:

Էրդողանը դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Գերմանիա գնացող թուրք նախարարներին չի թույլատրվում ելույթ ունենալ, սակայն Ֆրանկֆուրտում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ չեն միջամտել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կոչերը, նրանց կողմից բարձրացված խորհրդանիշները, այդ թվում և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը:

«Արևմուտքը թուրքերենով գրված «ոչ» պաստառներով ցույցերը թույլատրում է, թույլ է տալիս վարձել ամենամեծ սրահները: Եթե չամաչեին, կրկին օրակարգ կբերեին գազային խցիկների, համակենտրոնացման ճամբարների հարցը, սակայն դեռևս քաջություն չեն անում: Մենք կարո՞ղ ենք մոռանալ Սրեբրենիցան, այնտեղի զոհերին: Նիդերլանդների մտածելակերպը սա է: Այդ պատճառով էլ անհանգստանում են, երբ ֆաշիստ են
ասում իրենց: Եվ անմիջապես Եվրոպայում նրանց պաշտպան են կանգնում համախոհները: Մասնավորապես Մերկելը: Նա էլ է նրանց պաշտպան կանգնում: Դու էլ ես այս պահին նացիստական քայլեր անում: Ո՞ւմ. Գերմանիայում գտնվող իմ թուրք եղբայրներին կամ այնտեղ գնացող իմ նախարարներին ու պատգամավորներին»,­-հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ ևս Թուրքիայի նախագահը նացիստ էր անվանել Գերմանիայի կանցլերին: Ի պատասխան նման հայտարարության` Մերկելը հայտարարել էր, որ չի ենթարկվելու սադրանքին և «չի մտնելու սադրանքի մրցման մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031