Յոթ տարի առաջ՝ հենց այս օրերին, Հայաստանում տեղի էին ունենում փոթորկահույզ իրադարձություններ: Նախագահական «ընտրություններին» հաջորդեցին ընդդիմության անդադար հանրահավաքները Ազատության հրապարակում, որոնք ընդմիջվեցին բացառապես իշխանության բռնությունների պատճառով:
«Ես ծանր սթրեսի մեջ եմ։ Ես հասկանում եմ, որ ինձ կարող էին սպանել։ Նույն սարսափելի զգացողությունն ունեցա մեկ ու կես տարի առաջ, երբ թալանեցին իմ տունը»:
Բորիս Նեմցովը սպանվել է անցած գիշեր, Մոսկվայի կենտրոնում:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվամ է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել:
Երբ Պեսկովին հարցրել են, թե Նեմցովի սպանությունն ինչպես կարող են ընդունել արևմտյան պետությունները, նա պատասխանել է, որ տվյալ դեպքում դա բացարձակապես կարևոր չէ:
168.am–ի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոման Խուդյակովը: – Պարոն Խուդյակով, Հայաստանը ԵՏՄ անդամ է, որն ըստ էության պետք է երաշխավորեր Հայաստանին անցանկալի անակնկալներից, այնինչ օրերս պարզվեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են գազի սակագնի շուրջ, թեև 2013թ. խոստումներ էին հնչել, թե գազի սակագինն առնվազն 5 տարի չի բարձրանա: Ինչո՞վ եք սա […]
Մոսկվայում այսօր սպանվել է ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ երկրի ՆԳՆ-ն հաստատել է այդ տեղեկությունը։
«Ամեն դեպքում, այսօր Հայաստանի քաղաքական դաշտը, մասնավորապես` ընդդիմադիր, վերարժևորման, վերաիմաստավորման փուլ է ապրում, և կարծում եմ` «Բարգավաճի» համագումարից հետո որոշ շեշտադրումներ ավելի կհստականան»:
168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ-ի մարտի 5-ին կայանալիք կուսակցության դռնփակ արտահերթ համագումարում ԲՀԿ նախագահ է դառնալու Նաիրա Զոհրաբյանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ն առաջիկայում լքելու են ոչ միայն գործարարները, այլ՝ մի շարք քաղաքական գործիչներ:
«Ներկա դրությամբ չկա ո՛չ 3-ի, ո՛չ 7-ի, ո՛չ 10-ի կամ 110-ի ձևաչափ, բայց աշխատում ենք ամեն օր ու գիշեր, որ հայ ժողովուրդը ունենա հույսի գրվան, և ով ուզում է Հայաստանի քաղաքացու թագավորությունը իր երկրում, իրավունքի գերակայությունը, ազգի շահը, ինքը կարող է նաև մաս կազմել այդ միացյալ հրապարակին և միասնական օրակարգին»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլի-հավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով «ժառանգության» և մի շարք այլ քաղաքական ուժերի հնարավոր համագործակցության մասին:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա են եղել նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
Հայկական ոսպնյակը շատ զուգահեռներ կարող է նկատել եւ ցույց տալ 100 տարի առաջ մեր ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, տեղահանության եւ այսօր միեւնույն պետության կողմից լիազորված եւ ֆինանսավորված խմբավորումների կողմից իրագործվող տարածքների էթնիկ զտումների, բռնագաղթերի եւ ժողովուրդների տեղահանությունների միջեւ:
Վրաստանի կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում չի լսել Ազգային բանկի կանխատեսումներին, ինչն էլ հանգեցրել է ազգային արժույթ լարիի արժեզրկմանը:
Դերասանի համար ընկերներն առավել կարևոր դուրս եկան, քանի որ, երբ կինը նրան ընտրության առաջ կանգնեցրեց, ասելով՝ «կամ ես, կամ Քրոուֆորդ-Գերբեր ընտանիքը», Քլունին առանց մտածելու ընտրեց հին ընկերներին:
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ:
2014 թվականին ահաբեկիչների ձեռքով զոհվել է ավելի քան 30.000 մարդ:
Վերջին իրադարձությունների ժամանակ, որը տևեց շուրջ 1 տարի, «Ժառանգությունը» նորից փորձում էր սպասարկել ժողովրդական շարժման ձևավորմանը և առաջընթացին: Մենք այս հրապարակում եղել ենք թե՛ պարոն Հովհաննիսյանի հացադուլի ժամանակ՝ 2011 թվականին, թե՛ դրանից հետո: 2011 թվականի հացադուլի ժամանակ, երբ այս հրապարակը փակ էր բոլորիս համար, պարոն Հովհաննիսյանը մտավ հրապարակ և, ըստ էության, ինքը բացեց հրապարակի դռները»:
Ներկա դրությամբ բանակցություններ են տարվում ԻՊ-ի դաշտային հրամանատարների ու քրդերի միջև:
ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու համար կպահանջվի խորհրդարանի 2/3-ը:
Ջրանցքի երկարությունը կազմելու է 43 կիլոմետր, իսկ լայնությունը՝ 400 մետր:
«Դուք գիտեք, որ կիրակի օրը մարտի 1-ն է: Երբ եղել ենք Երևանում, մենք միշտ ներկա ենք եղել, և կոչ ենք անում բոլորին ներկա լինել մարտի 1-ի սգո և պահանջի հավաքին այստե՛ղ: Մենք եկել ենք ծաղիկով, խոնարհմամբ և նաև խոսք ասելու պատրաստակամությամբ, թեև այդ խոսքը մեզ չի հասել: Մենք մարտի 1-ի զոհերի առջև կխոնարհվենք հենց սահմանի վրայից՝ Չինարիից»:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014 թվականի հունվար-սեպտեմբերին նախագահի աշխատակազմի միջին աշխատավարձը կազմել է 216.411 ռուբլի:
Այս մասին հայտանել է Իսպանիայի ՆԳՆ-ը:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանը մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի քրեական մի շարք հնչեղ գործերի դիտարկմանը:
Կարծում եմ, որ մենք գլուխ կհանենք այս ամենից:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի կոչերը հայկական կողմերին՝ Ադրբեջանին վերադարձնել 2014թ. հուլիս ամսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներին՝ դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ն և Դիլհամ Ասկերովին, շարունակում են մտահոգության առարկա մնալ դրանց դրդապատճառների չպարզաբանվածության պատճառով:
Ցանկանանք, թե չցանկանանք պետք է արձանագրենք մի շատ կարևոր ու բոլորիս համար մեծ նշանակություն ունեցող փաստ: Համացանցն ամբողջովին կլանել է հայ հասարակությանը և վերջինիս բազմաթիվ ներկայացուցիչների գործելու և, ինչու չէ՝ նաև կայանալու լայն հարթակ է ընձեռել: Եվ հենց դա է պատաճառը, որ մերօրյա այդ շերլոք հոլմսերը, նիկոլո մաքիավելիներն ու հենրի քիսիսնջերները իրենց բազմոցներին տաքուկ նստած կարծիքներ և քննադատական մեկնաբանություններ են թողնում և փնովում այնպիսի բաներ, որոնց մասին նրանք կարծիք են կազմել ամենաշատը պատշգամբից-պատշգամբ իրենց հարևանի հետ այդ թեմայի շուրջ երկրի արտաքին կամ ներքին քաղաքական գերակայությունները «քննարկելու» արդյունքում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցը լուծարվել է 2012թ. սկզբին` կապված սպասվող խորհրդարանական ընտրություններին ըստ ընտրատարածքների նախապատրաստվելու հրամայականի հետ: Մարտուն Գրիգորյանին այդ ժամանակ վստահվել է ԲՀԿ թ. 34 ընտրատարածքային խորհրդի ղեկավարումը: