Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման մասին. «Ավելի շատ հանդես եկան հարցերով, քան ելույթներով»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա են եղել նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիս-հավաքի ժամանակ Ր. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ դեսպաններին ներկայացրել են իրենց մոտեցումները առաջին հերթին Հայաստանի ներքին, ժողովրդավարական, սահմանադրական, ապա նաև արտաքին հարաբերությունների և պահանջների վերաբերյալ. «Եղել է բաց, անկեղծ, առանց որևէ մի պատնեշի զրույց, և մենք ներկայացրել ենք մեր՝ «Ժառանգության», հայ ժողովրդի պահանջը, ինչպես որ կա՝ ունենալ ժողովրդին պատկանող իշխանություն, որը չկա այսօր, ունենալ Եվրոպա, որը հարգում է մեր ժողովուրդը և իր շահը, և ունենալ Հայաստան, որը հարգում է իր շարքային քաղաքացուն: Ավելի շատ դեսպանները հանդես եկան հարցերով, քան ելույթներով, բայց հարցերի մեջ նաև ակնհայտ էր, որ նրանք շատ մտահոգ են Հայաստանի կացությամբ և կարող են հասկանալ, թե շարքային քաղաքացին ինչու է պահանջում այս արտակարգ իրավիճակում արտահերթ լուծում»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս