Ժնևում սիրիական հարցով բանակցությունները փետրվարի 8-ից տեղափոխվել են այդ ամսվա վերջ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Հունաստանը կողմ է հանդես գալիս Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ուղիղ երկխոսությանը և խոստանում է այդ գիծը առաջ տանել ԵՄ-ում, բացի այդ, առաջարկում է ստեղծել ԵՏՄ-Հունաստան տնտեսական խորհուրդ և հրավիրել բիզնես-համաժողով, որը կարող է կայանալ աշնանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի երգչուհի Մադոննային զզվելի է անվանել, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի հանդիպումները, հայտարարել է, թե այդ հանդիպումների՝ հասարակության համար բաց հատվածների վերաբերյալ մամուլի հաղորդագրություն ՌԴ ԱԳՆ-ն տարածել է։
Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանն անհանգստացած է լատինաամերիկյան երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրատնտեսական քաղաքականությունից, գրում է արգենտինական Clarin պարբերականը։
Հունվարի 24-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհուրդը համաձայնեցրել է «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծն ու այն ուղարկել կազմակերպության անդամ երկրների վավերացմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների առողջացման նպատակով։
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ կապված Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հետ, հայտնում է «Ակօս» պարբերականը։
Չիլիում չեն դադարում ուժեղ անտառային հրդեհները, որոնք ամենամասշտաբայինն են երկրի պատմության մեջ։ Երկրի կենտրոնական մասում գրանցվել է հրդեհի 85 օջախ, կրակն ընդգրկել է 190 հազար հա տարածք։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «եղբայրական Ուկրաինան» ներկայումս պայքարում է իր անկախության համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ շաբաթ օրը, հայտնում է RIA Novosti-ն։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ հենց ինքն է գլխվորելու ՀՀԿ համամասնական ցուցակը, Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող է իր կուսակցությունից առաջ ընկնել՝ ցուցակը հրապարակելու առումով: Իհարկե, կլինի պահը, և Հանրապետական կուսակցությունը կհրապարակի իր ցուցակը: Կարծում եմ՝ այդտեղ որևէ մեծ ինտրիգ չկա այս պահին»:
Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը նախապատրաստել է Սիրիայի Սահմանադրության իր նախագիծը և մտադիր է փաստաթուղթը ներկայացնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, լրագրողներին այսօր տեղեկացրել է կուսակցության ներկայացուցիչ Խալեդ Իսսան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականներից Սթիվեն Բեննոնը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ում ԶԼՄ-ները ընդդիմադիր կուսակցություն են և նրանք պետք է «իրենց ձայնը կտրեն»։
Պաղեստինի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Հուսամ Զոմլոթը հայտնել է, որ իր երկիրն ստացել է 221 մլն դոլարի տրանշի ստացումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը զենք է մշակում տիեզերական տարածությունում արբանյակների դեմ, այդ թվում լազերներ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի բոլոր բարձրաստիճան ղեկավարները լքել են իրենց պաշտոնները, հայտնում է The Washington Post-ը։
«200 մլն-ի հետ կապված չեմ կարող բացել ցանկը, որովհետև այն հույժ գաղտնի է և ուղղակիորեն կարող եմ խախտած լինել: Բայց կարող եմ ասել, որ նրա մի մասը, ինչ նախատեսված էր 200 մլն-ով, արդեն գտնվում է Հայաստանում, արդեն մատակարարված է զինված ուժերին և դրված է ծառայության»:
Արևմուտքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ ուժի դիրքերից, սակայն, միևնույն ժամանակ, պետք է ձգտի խուսափել կոնֆլիկտներից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 6 ու հետաձգվել 15 չվերթ, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիայում Շվեդիայի դեսպանությունից այդ երկրի քաղաքացիներին հայտնել են այն մասին, որ ունեն տեղեկություններ Անկարայի Քըզըլայ հրապարակում հունվարի 26-27-ը հնարավոր ուժեղ ահաբեկչության վերաբերյալ: Այս առնչությամբ դեսպանությունից Շվեդիայի քաղաքացիներին հորդորել են հեռու մնալ Քըզըլայ հրապարակի տարածքից:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Sueddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ջանքերը սիրկական կարգավորման ուղղությամբ Աստանայի բանակցություններում կմնան միայն միջանկյալ քայլ, հայտնում է RIA Novosti-ն։
«Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերությունից հայտնել են, որ Աթաթուրքի օդանավակայանում չեղյալ է համարվել հունվարի 27-ի 719 չվերթ` 362 մեկնող և 357 ժամանող: Ստամբուլի մյուս` Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում չեղյալ է համարվել հունվարի 27-ին նախատեսված 133 չվերթ` 66 մեկնող և 67 ժամանող:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան, որը նախորդ տարվա փետրվարյան հայտնի դեպքերից հետո լքել էր ԲՀԿ-ական շարքերը, հայտնվել է փակուղում։
Միջազգային հանրակցությունը երկար տարիների ընթացքում անարդարացիորեն է վարվել Միացյալ Նահանգների հետ՝ օգտվելով նրա թույլ տեղերից:
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մոտ ժամանակներս։
Հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՀԿ շարքերը լքելուց վտանգ կա, որ այդ շարքերը գնալով կնոսրանան։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկարողանա կատարել նախքան ընտրությունները տված խոստումների մեծ մասը, բայց ոչ բոլորը: