Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները ռուսական ավիացիայի հարվածներից հետո նահանջել են Պալմիրայից

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները ստիպված են եղել նահանջել սիրիական Պալմիրայից ՌԴ ռազմատիեզերական ուժերի «Տու-22Մ3» ռմբակոծիչների հարվածներից հետո, հայտնում է RIA Novosti-ն:

Գործակալության տեղեկություններով՝ ահաբեկիչները ստիպված են եղել նահանջել այն բանից հետո, երբ Սիրիայի ռազմաօդային ուժերն ու ՌԴ ռազմատիեզերական ուժերը ահաբեկիչներին հասցրել են ավիահարվածներ:

Օպերացիայի շրջանակներում, նշվում է, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը ներգրավել են ռազմավարական «Տու-22Մ3» ռմբակոծիչներ և ավելի քան 20 ռազմական ուղղաթիռ:

Բացի այդ՝ Աթ-Թար բարձունքներին հասցվել է հարվածներ «Կալիբր» թևավոր հրթիռներով:

«Ալ-Մասդար» պորտալի աղբյուրներից մեկը պնդում է, որ Պալմիրա են ուղարկել սիրիական հետախուզության էլիտար ստորաբաժանումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031