Բաժիններ՝

Մերձդնեստրում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տարածքում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, հայտնում է novostipmr.com-ը։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07.00-ին։
Ընտրատեղամասերը գործելու են տեղի ժամանակով ժ. 7.00-20.00-ն (Երևանի ժամանակով ժ. 9.00–22.00-ն):

Քվեարկությանը կարող են մասնակցել Մերձդնեստրի՝ 18 տարեկանը լրացած քաղաքացիները: ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցողների թիվն ավելի քան 418 հազար մարդ է։ Նախագահի թեկնածուները 6-ն են, այդ թվում՝ Մերձդնեստրի գործող նախագահ Եվգենի Շևչուկը, խորհրդարանի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին, դատախազ Ալեքսանդր Դելին, ՍԴ նախկին ղեկավար Վլադիմիր Գրիգորևը, Մերձդնեստրի Կոմկուսի առաջնորդ Օլեգ Խորժանը, վիդեոբլոգեր Իրինա Վասիլակին։

Երկրում նախորդ նախագահական ընտրություններն անցկացվել են 2011թ. դեկտեմբերին, երկրորդ փուլում հաղթանակել էր Շևչուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031