Բաժիններ՝

Սիլիկոնային հովիտը` որպես ապագա մասնագետների ցատկահարթակ

Աշխարհի տարբեր հատվածներից մասնագետներ, ուսանողներ ու ձեռնարկությունների ղեկավար անձինք վերջերս այց կատարեցին ԱՄՆ-ի Սիլիկոնային հովիտ` սովորելու այստեղ գտնվող բարձր տեխնոլոգիական ընկերությունների գրանցած հաջողություններից: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սիլիկոնային հովիտը եւ Կալիֆորնիայի Սան Ֆրանցիկսոյի շրջանը երկար ժամանակ է արդեն, որ համարվում են տեխնոլոգիաների զարգացման ու նորարարությունների համաշխարհային կենտրոն: Տեխնոլոգիական աշխարհի հսկաներն այստեղ են բացում իրենց կենտրոնները, իսկ նորաստեղծ ընկերությունները շարունակում ծաղկել:

Ինչպես Միացյալ Նահանգները ներկայացնող Մուհամեդ Իբրահիմն է ասում, Սիլիկոնային հովիտը տեխնոլոգիական աշխարհի Մեքքան է:

«Տեխնոլոգիական աշխարհի ու կարողությունների այս կուտակումն այստեղ պարզապես հիանալի ու ապշեցուցիչ է»:

Նա ներկայացնում է Առաջնորդներ անվանումը կրող կազմակերպությունը, որը նոր ձեւավորվող ընկերությունների է մեկ ամսով այստեղ հրավիրում Պաղեստինյան տարածքներից` այստեղ վերապատրաստում անցնելու ու Սիլիկոնային հովտի մասնագետների հետ կապեր հաստատելու համար:

Նրա խոսքերով, իրենք օգնում են, որ հատկապես երիտասարդ մասնագետները նոր փորձ, ունակություններ ու կարողություններ ձեռք բերեն այստեղ: Նրանք նույնիսկ ստանում են որոշ ֆինանսավորում, որպես նոր ընկերություններ հիմնելու համար անհրաժեշտ կապիտալ:

Նման մարզումներ ու վերապատրաստում իրականացնում է նաեւ «Գուգըլ» ընկերությունը` իր Launchpad Accelerator ծրագրով:

Ծրագիրն ընդգրկում է 5Օ հազար դոլարի ֆինանսավորում, ինչպես նաեւ երկշաբաթյա արագացված դասընթացներ: Այս ծրագիրը նախատեսված է Լատինամերիկյան ու ասիական երկրների նորաստեղծ ընկերությունների համար:

Ինչպես ծրագրի անդամներինց Ռոյ Գլասբերգն է ասում. «Մենք այստեղ ենք բերում Սիլիկոնային հովտի ամենալավ դասավանդողներին ու փորձում վերապատրաստման ու ֆինանսավորման եղանակով օժանդակել աշխարհի տարբեր հատվածներում ապրող տաղանդավոր մասնագետներին»: «Գուգըլ» ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է ապագայում այս ծրագրի մեջ ընդգրկել ավելի մեծաթիվ երկրներ:

Իսկ նրանք, ովքեր դեռեւս չեն ավարտել բարձրագույն ուսումնական հաստատությունները ու դեռեւս չեն դրել իրենց երազած ընկերության հիմքերը, նույնպես ունեն Սիլիկոնային հովտից իրենց չափաբաժինը ստանալու հնարավորություն: Որոշ ընկերութուններ այստեղ, ինչպես օրինակ «Մոզիլլա»-ն, առաջարկում են ամառային երեքամսյա վճարովի պրակտիկա:

Սիլիկոնային հովտում միայն պրակտիկա անցնողներն ամսական ստանում են ավելի քան 5 հազար դոլար աշխատավարձ, ձեռք բերում հսկայական փորձ ու գիտելիքներ, ինչի մասին շատերը կերազեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս