Իրանական կողմի հետ կքննարկվի ԱՏԳ-ում համատեղ դեղագործական ընկերություններ հիմնելու հարցը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ԵԱՏՄ գործող նոր ընթակարգերը: Պայմանավործավություն է ձեռք բերվել միությունում կազմակերպել հանդիպում ոլորտի ընկերությունների, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ` ներկայացնելու 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում դեղերի միասնական շուկայի գործարկմամբ այմանավորված նոր ընթակարգերը և հայկական դեղագործական ընկերությունների արտահանման հնարավորությունները։
Նախարարության կողմից առաջարկվել է նաև դիտարկել դեղագործական ոլորտի զարգացման հնարավորությունները Իրանի հետ խորացվող տնտեսական համագործակցության, ազատ տնտեսական գոտու ստեղծման համատեքստում։
Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ միությունը կբանակցի իրանական դեղագործական ընկերությունների հետ ազատ տնտեսական գոտում համատեղ հայ-իրանական դեղագործական ընկերություններ հիմնելու ուղղությամբ և նախարարություն կներկայացնի համապատասխան առաջարկներ: