![](/banners/BeFunky-design.jpg)
Պայթյուն Սոմալիի մայրաքաղաքում, կա 29 զոհ
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/1481435869_czxxlkbxaaew9-h_640x420.jpg)
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով զոհվել է 29 մարդ: Տուժել է ևս 50 մարդ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հետաքննության նախնական արդյունքներով՝ մեքենայում գտնվել է մահապարտ ահաբեկիչ: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է արմատական իսլամական «Աշ-Շաբաբ» խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ-Քաիդայի» հետ:
Ոստիկանությունը կարծում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ պայթյունի վայրի հարևանությամբ գտնվել է հասարակական տրանսպորտ: