Բաժիններ՝

ԵԱՀԿ-­ում նախագահության ընթացքում Ավստրիան կենտրոնանալու է հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա. Կուրց

Ս: ԵԱՀԿ­ում նախագահության ընթացքում Ավստրիան կենտրոնանալու է հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Ավստրիայի արտաքին  գործերի նախարար և ԵԱՀԿ ապագա նախագահ Սեբաստիան Կուրցը:

«Անհամբեր սպասում եմ 2017 թվականին Ավստրիայի նախագահությանը ԵԱՀԿ­ում: Մենք կկենտրոնանանք հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու, ծայրահեղականության դեմ պայքարելու և վստահություն կառուցելու վրա», ­ գրել է Կուրցը:

2017­ին ԵԱՀԿ­ում նախագահությունը Գերմանիայից կանցնի Ավստրիային: Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 23­րդ նիստում Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է լուծել ռազմական ճանապարհով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս