Բաժիններ՝

Հարավային Կորեայի դատախազությունը դեկտեմբերի 11-ին կհրապարակի կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները

Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչները դեկտեմբերի 11-ին կհրապարակեն նախագահ Պակ Կըն Հեի մտերիմ ընկերուհու շուրջ բարձրացված կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ օրը մասնավորապես, կհրապարակվեն մեղադրական ակտերը, որոնք վերաբերում են Հարավային Կորեայի նախագահի երկու նախկին օգնականներին, վերծանված հեռախոսային խոսակցությունը նախագահի ու իր նախկին քարտուղարուհու հետ, ինչպես նաև փաստեր այն մասին, թե կարևոր տեղեկություն պարունակող պլանշետը ում է պատկանում:

Դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվերակել նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031