
«Միայն ճանապարհի սկզբում ենք». ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ ԵԱՏՄ-ի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները հաճախ են խոսում Եվրասիական տնտեսական միության պոտենցիալն ամբողջովին օգտագործելու անհրաժեշտության մասին, երեկ էլ նման հայտարարություն արել էր վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով այդ մասին, նշել է. «Մենք միայն ճանապարհի սկզբում ենք, և ինչպես ասվեց ֆորումի ժամանակ՝ մենք դեռ չենք հաղթահարել բոլոր խոչընդոտներն առևտրի հարցում: Մենք գտնվում ենք ճանապարհի սկզբում նաև երրորդ երկրների կամ այլ միությունների հետ հարաբերությունները զարգացնելու առումով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։