Բաժիններ՝

ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգել է հարազատներին Բաքվի բանտից և հրաժեշտ տվել նրանց

Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգահարել է քրոջը՝ Կրասնոդար, և խնդրել հայտարարություն գրել Ադրբեջանի դատախազությանը՝ հետաքննությունը ավարտելու վերաբերյալ, հայտնում է Rusarminfo-ն։

«Եղբայրս հայտնեց, որ գտնվում է Բաքվի բանտում, նրան պարզապես ապանում են։ Նրա խոսքով՝ քննիչը չի հանգստանա, քանի իրեն հանցագործ չի դարձրել»,- գործակալության հետ զրույցում ասել է Մարատի քույրը՝ Մարիանա Միրզոյանը։

Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել հունվարի 5-ին, Մարատը հայտնել է ստամոքսի խոցի սրացման ու առողջական վիճակի վատացման մասին։ Բացի այդ՝ չնայած նրան, որ Մարատն իրավունք ունի զանգել հարազատներին ամեն շաբաթ, նրան 8 ամսում թույլատրել են կատարել ընդամենը 4 հեռախոսազանգ։

«Մարատն ինձ ընդմիշտ հրաժեշտ տվեց։ Ասաց, որ ես իրեն այլևս ծանրոցներ չուղարկեմ ու նամակներ չգրեմ, և նա այլևս չի զանգի ինձ։ Նա ասաց, որ ես այլևս եղբայր չունեմ, որ իմ ծնողները այլևս որդի չունեն։ Մարատը լացեց և «լսափողը կախեցին»,- պատմել է Մարիանա Միրզոյանը։

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, պահպանման, տեղափոխման համար: Ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը կեղծ մեղադրանք է ներկայացված։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս