Վիրջինիա նահանգում կասեցրել են Թրամփի միգրացիոն հրամանագրի գործողությունը
ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը, որն արգելում է երկիր 7 մուսուլմանական բնակչություն ունեցող քաղաքացիների մուտքը, կարող է խախտել նահանգի բնակիչների իրավունքը, գրում է Bloomberg-ը։
Համապատասխան հայցով դիմել էր Վիրջինիա նահանգի դատախազ Մարկ Հերրինգը, իսկ վճիռը կայացրել է դաշնային դատավոր Լեոնի Բրինկեման։
«Առավելագույն իշխանություն չի նշանակում բացարձակ իշխանություն»,- հայտարարել է դատավորը՝ մեկնաբանելով դատարանի որոշումը։
«Նախագահի յուրաքանչյուր գործողություն, ինչպես նախկինում, պետք է համապատասխանի սահմանափակումներ, որ հաստատել է Կոնգրեսը»,- ասվում է դատարանի վճռում։
Վիջինիայի դատարանի որոշումը չի տարածվելու ողջ երկրի վրա, այլ միայն նահանգի տարածքի։
Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի դատարանը մերժել էր վերսկսել ԱՄՆ նախագահի հրամանագրի գործողությունը, որը արգելում է 7 մուսուլմանական բնակչություն ունեցող երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ։