Սեպտեմբերին Թուրքիայի արտաքին պարտքը կազմել է 665.5 մլրդ դոլար

Թուրքիայի Կենտրոնական բանկը Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել:

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ սեպտեմբերի դրությամբ 2016թ. նույն ամսվա համեմատ Թուրքիայի արտաքին ակտիվների ծավալն աճել է 5 տոկոսով՝ հասնելով 225.5 մլրդ դոլար: Նույն ժամանակահատվածում 15 տոկոսով ավելացել են երկրի արտաքին պարտավորությունները՝ կազմելով 665.5 մլրդ դոլար:

Իսկ Թուրքիայի զուտ միջազգային ներդրումային դիրքը, որը հաշվարկվում է որպես արտաքին ակտիվների և արտաքին պարտքերի տարբերություն, 440 մլրդ դոլար պակասորդ է տվել:

Այդ պակասորդը 2016թ. տարեվերջին կազմում էր ընդամենը 363.1 մլրդ դոլար: Այսպիսով, մեկ տարվա ընթացքում Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքի պակասորդը աճել է 77 մլրդ դոլարով:

Տեսանյութեր

Լրահոս