
ԱԺ նիստի ընթացքում ՀՀ Նախագահը հանդես եկավ երկարաժամկետ ռազմավարական ծրագրով. Շարմազանով

Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայեցակարգային ելույթով՝ ներկայացնելով երկարաժամկետ ռազմավարական ծրագիր: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սա շատ կարևոր է, որ նախագահը հանդես եկավ ոչ թե հնգամյա ծրագրով, ինչպես սովորաբար լինում է ընտրությունից ընտրություն, այլ ներկայացրեց շատ ավելի երկարաժամկետ ռազմավարական ծրագրով` մինչև 2040թ.»,- նշեց Շարմազանովը: Նա հավելեց, որ դա միջազգային կայացած հասարակություններում ընդունված պրակտիկա է:
«Ես կարծում եմ, որ մենք կայացած պետություն ենք և պետք է կարողանանք երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր դնել: Սա շատ կարևոր է»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: