Դպրոցների տնօրեններն այս ընտրությունների համար զգուշավոր են գործում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի դպրոցների ձայնահավաք տնօրենները դաս են քաղել Դանիել Իոաննիսյանի գաղտնի ձայնագրությունից եւ ավագանու ընտրությունների շրջանում շատ զգուշավոր են գործում: Թեեւ, ըստ սովորույթի, նրանք ժողովներ են անում կոլեկտիվների հետ, հորդորում ընտրել ՀՀԿ-ին, սակայն ցուցակագրումներ չեն անում, խուսափում են ապացույցներ ստեղծելուց, ավելին՝ հորդորում են կոլեգաներին անծանոթների հետ չխոսել ընտրական թեմայով, առավել եւս՝ հեռախոսով:

Ի դեպ, մեկ այլ իմաստով էլ են դաս քաղել՝ ամփոփելով իրենց խոստումներն ու փաստացի բերած ձայները, հասկացել են, որ դրանց փոքր մասն է իրականություն դարձել՝ կոլեկտիվները չեն ենթարկվել հրահանգներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930