Ով է գլխավորելու ՀՀԿ նախընտրական շտաբը

Քիչ հետո ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կմեկնարկի կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարելու է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Գործադիր մարմնի նիստին կհաջորդի կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում կհաստատվի խորհրդի նոր կազմը: Նախատեսվում է, որ խորհրդի նիստի ընթացքում կընտրվեն կուսակցության փոխնախագահները, կհստակեցվեն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները:

Ակնկալվում է, որ խորհրդի նիստից հետո հայտնի կդառնա, թե ով է գլխավորելու կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031