«Հովիկ Աբրահամյանը կփորձի քաղաքական խաղերում մնալ, բայց կխուսափի որևէ քաղաքական ուժում ընդգրկված լինել»

 ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա պահին չի միանա որևէ քաղաքական խմբի կամ կուսակցության: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ չբացառելով Հովիկ Աբրահամյանի քողարկված աջակցությունը որևէ քաղաքական բևեռի:

«Հասկանալի է, որ այս քաղաքական գործիչը լուրջ ռեսուրսների է տիրապետում, թեպետ այն պահից, երբ նա հեռացավ իշխանական կուսակցությունից, այդ ռեսուրսները բավականին կթուլանան, քանի որ վարչական և քաղաքական ռեսուրսները բավականին արագ նոսրանում են: Բայց, իմ կարծիքով, բավականին լուրջ ռեսուրսներ մնալու են ՀՀԿ-ում: Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը  կփորձի քաղաքական խաղերում մնալ, բայց կխուսափի որևէ քաղաքական ուժում ընդգրկված լինել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031