
Արաբա-քրդական կազմավորումները սկսել է Ռաքքայում ԻՊ-ի դեմ գործողության ավարտական փուլը

ԱՄՆ-ից աջակցություն ստացող «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈւ (զինված կոալիցիան սկսել է «Իսլամական պետություն»-ից Սիրիայի հյուսիոսում գտնվող Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության ավարտական փուլը։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԺՍՈւ-ին։
«Մարտը կշարունակվի այնքան ժամանակ, ﬕնչև ամբողջ քաղաքը չմաքրվի հանձնվելոց հրաժարված ահաբեկիչներից, որոնց ﬔջ են օտարերկրացի զինյալները»,- ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ասվում է հայտարարության ﬔջ։
ԺՍՈւ-ից նախկինում հայտնել են, որ հոկտեմբերի 14-ին զինյալները պահակախմբի հսկողությամբ լքել են Ռաքքան։ Reuters-ի տվյալներով, տարհանվածների մասին տեղեկատվությունն իրարաﬔրժ է, և անորոշ է մնում, թե քանի զինյալ կա դեռ քաղաքում։