
Թուրքիան մի գիշերում կորցրել է 17 մլրդ դոլար

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ծագած վիզային ճգնաժամի առաջին իսկ օրը տեղի է ունեցել թուրքական լիրայի կտրուկ արժեզրկում, ինչի հետևանքով Թուրքիայի տնտեսությունը մի գիշերվա ընթացքում ունեցել է մոտ 63 մլրդ լիրայի (17 մլրդ դոլար) կորուստ:
Այս տվյալները հրապարակված են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) տնտեսական գծով փոխնախագահ Այքութ Էրդողդուի զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ տնտեսության ռեալ սեկտորի կորուստը կազմել է 26 մլրդ թուրքական լիրա (7.1 մլրդ դոլար):
Ստամբուլի բորսայում գործարքներ կատարող բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի արժեքը միասին վերցրած ընկել է 23 մլրդ լիրայով (6.2 մլրդ դոլար):
Փոխարժեքի կտրուկ փոփոխության հետևանքով պետության ներքին պարտքն ավելացել է 3 մլրդ լիրայով (0.8 մլրդ դոլար), իսկ արտաքին պարտքը՝ 11 միլիարդով (3 մլրդ դոլար):