Աշխարհում ամենաթանկ տունը գնահատել են 418 մլն դոլար
Ֆրանսիայում վաճառքի են հանել տուն, որը կառուցվել է 187 տարի առաջ: Անշարժ գույքի գործակալներն արդեն այն համարել են աշխարհի ամենաթանկ տունը: Դրա արժեքը գնահատվում է 418 մլն դոլար: Այդ մասին հայտնել է The Daily Mail-ը:
Les CՌdres առանձնատունը, որի մասին է խոսքը, գտնվում է երկրի հարավում: Ավելի վաղ այն պատկանել է Բելգիայի Լեոպոլդ Երկրորդ թագավորին, իսկ հետո այն օգտագործվել է որպես ձիթապտղի ֆերմա: Առանձնատունն ունի 14 ննջարան, որոնց ինտերիերները զարդարված են թանկարժեք կահույքով եւ 19-րդ դարի նկարներով, մեծ լողավազան, բանկետի դահլիճ եւ 30 ձիերի համար նախատեսված ախոռ:
Առանձնատան տարածքում նաեւ տարածվում է Եվրոպայի ամենագեղեցիկ այգիներից մեկը, որտեղ տնկվել են ավելի քան 15 հազար բույսեր: Հարեւանությամբ ապրող հայտնիների թվում են՝ բրիտանիացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդա Ուեբերը եւ Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալենը: