
Սոմալիում պայթյունի զոհերի թիվը մոտեցել է 200-ի

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 189-ի, հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը և առողջապահական շրջանակներին։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս», իշխանությունները նշում են, որ դա վերջնական թիվ չէ, և զոհերի քանակը կաճի, քանի որ ﬔծ թվով վիրավորներ գտնվում են չափազանց ծանր վիճակում։
Հոկտեմբերի 14-ին քաղաքի բանում փողոցներից ﬔկում գտնվող Safari հյուրանոցի մոտ գործի է դրվել բեռնատար ավտոﬔքենայում գտնվող պայթուցիկ սարքը։
Ոստիկանության կարծիքով՝ ահաբեկչության թիրախը եղել է հենց հյուրանոցը։
Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ զոհերի, որոնց ազգային պատկանելությունը չի բացահայտվում։
Ոստիկանությունը պայթյունի պատասխանատու է համարում ԻՊ-ի հետ մոտ հարաբերություններ ունեցող տեղական «Աշ Շաբաբ» խմբավորմանը։
Լուսանկարը՝ REUTERS/Feisal Omar