Բաժիններ՝

Սիրիայի Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետության» 100 զինյալ

Սիրիական Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 100 զինյալ: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գնդապետ Ռայան Դիլոնը:

Նրա խոսքով` հանձնված ահաբեկիչները հեռացվել են քաղաքից:

«Առաջիկա օրերին մենք դեռ սպասում ենք բարդ մարտերի, չենք հստակեցնի ժամանակահատված, թե երբ մեր գնահատմամբ «Իսլամական պետություն»-ն ամբողջությամբ Ռաքքայում պարտության մատնված կլինի»,-ասել է Ռայան Դիլոնը:

Ավելի վաղ արաբական ԶԼՄ-ները հատնել էին «Իսլամական պետություն»-ից` Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի ազատագրման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031