
ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն ունի համայնքի ղեկավարի 60 թեկնածու

Հայաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարﬕնների ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի համայնքի ղեկավարի 60 թեկնածու: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
««Բարգավաճ Հայաստան»-ն ունի 6, ՀՅԴ-ն՝ 3: Կան 39 անկուսակցական թեկնածուներ: Ինչպես տեսնում եք քաղաքական մրցակցությունն այնքան էլ ﬔծ ներկապնակ չունի: Ընդաﬔնը երկու կոալիցիոն և ﬔկ ընդդիմադիր կուսակցություններ են առաջադրվել, ինչպես նաև 39 անկուսակցական թեկնածուներ»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ՀՀԿ-ն դրական է գնահատում իր թեկնածուների քարոզարշավը, անօրինական երևույթներ տեղի չեն ունեցել: «Կարծում ենք, որ նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ն կպահպանի և կﬔծացնի իր ներկայությունը տեղական ինքնակառավարման մարﬕններում»,- եզրափակեց Շարմազանովը: