
ՆԱՏՕ-ում Թուրքիային նախազգուշացրել են ՌԴ-ից C-400 համակարգեր ձեռք բերելու հետևանքների մասին

ՆԱՏՕ-ի ռազմական կոﬕտեի ղեկավար Պետր Պավելը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետևանքների մասին: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, գեներալի խոսքով, եթե այդ գործարքը կայանա, Անկարան չի կարող ինտեգրվել դաշինքի հակաօդային պաշտպանության ﬕասնական համակարգին:
«Սուվերենության սկզբունքը, իհարկե, գործում է նաև ռազմական տեխնիկայի ձեռքբերման պարագայում, սակայն երկրները սուվերեն են ինչպես իրենց որոշուﬓերը կայացնելու հարցում, այնպես էլ այն ժամանակ, երբ ստիպված են լինում բախվել այդ որոշման հետևանքներին»,- հայտարարել է Պավելը՝ պատասխանելով ՌԴ-ից C 400 համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի ծրագրերի վերաբերյալ լրագրողների հարցին:
Նա ընդգծել է, որ C-400 համակարգերը՝ որպես ﬕասնական համակարգում չընդգրկված առանձին ﬕավորներ, խնդիրներ կստեղծեն դաշնակիցների այն ﬕջոցների համար, որոնք կարող են տեղակայվել Թուրքիայի տարածքում: Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ում Անկարայի դաշնակիցների կողﬕց բանական քայլ կլինի բոլոր անհանգստացնող հարցերի քննարկումը՝ ﬕնչև գործարքի եզրափակիչ փուլին հասնելը: