Ռուսական պատվիրակությունը դժգոհ է հեռացել Հայաստանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՏՄ նիստին Երեւան ժամանած ռուսական պատվիրակությունն առանձնապես գոհ չի հեռացել Հայաստանից։ Պատճառը, ի շարս այլ հարցերի, նաեւ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվային տարբերություններն էին, որ առկա էին Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի վիճակագրական տվյալների միջեւ։

Չնայած կառավարության մեր աղբյուրները վստահ պնդում էին, որ Կարապետյանի թվերն են իրականություն։

«Ուշադրություն դարձրեք՝ այն ժամանակ, երբ «Մուլտի գրանդում» ընթանում էր ԵՏՄ նիստը, նույն պահին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում 190 մլն դոլարի ներդրումային հուշագիր էր ստորագրվում՝ ԱՄՆ դեսպան Միլսի քավորությամբ»,- ասացին մեզ՝ ակնարկելով, որ դժգոհության պատճառներից մեկն էլ դա է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս