Բաժիններ՝

«Չինաստանը նոր և ավելի ծանրակշիռ ավանդ կներդնի խաղաղության և մարդկության զարգացման գործում». Սի Ցզինպին

Չինաստանը պատրաստ է նոր եւ ավելի ծանրակշիռ ավանդ ներդնել խաղաղության եւ մարդկության զարգացման գործում:

Այդ մասին, ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, հոկտեմբերի 25-ին հայտարարել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար վերընտրված Սի Ցզինպինը:

Դժվարությունների ու տառապանքների բովով անցած ՉԿԿ-ն եւ չին ժողովուրդը «խաղաղության եւ զարգացման արժեքավորության խորը ըմբռնում ունեն», նշել է նա մամուլի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ՉԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի Մշտական կոմիտեի նոր կազմը: Իր ուժերին վստահ ու իրեն հարգող չին ժողովուրդը վճռական է լինելու իր երկրի ինքնիշխանության, անվտանգության եւ զարգացման շահերի պաշտպանության հարցում, ընդգծել է Սի Ցզինպինը:

Միաժամանակ Չինաստանը մյուս երկրների հետ միասին ակտիվորեն կառուցելու է մարդկության միասնական ճակատագրի հասարակություն՝ մշտապես նոր եւ ավելի ծանրակշիռ ավանդ ներդնելով խաղաղության եւ մարդկության զարգացման վեհ գործում, հայտարարել է Սի Ցզինպինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031