
«Սերժ Սարգսյանը ﬔր քաղաքական թիﬕ անբեկանելի առաջնորդն է և շարունակելու է ﬓալ». Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանոﬖ անդրադարձել է 2018թ. ապրիլից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր գործունեությանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովը նախ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը զբաղեցնելու է ﬕնչև 2018թ. ապրիլ:
«Հիշեցնեմ նաև, որ ﬕնչև 2022թ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է մանդատ՝ ղեկավարելու իշխանությունը, իսկ պարոն Նախագահը ﬔր քաղաքական թիﬕ անբեկանելի առաջնորդն է»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է ﬓալ ՀՀԿ-ի առաջնորդը, իսկ այն, թե հետագա գործունեությունը որտեղ կշարունակի, ինչ կարգավիճակով՝ կերևա 2018թ. ապրիլին: Սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով, որը, գտնում եմ՝ շատ մոտ է իրականությանը, Սերժ Սարգսյան պետական ու ազգային գործչի ծառայություններն անհրաժեշտ են երկրին»,- եզրափակեց Շարմազանովը: