
Շարմազանոﬖ անդրադարձավ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի մասին Յոհաննես Հանի հայտարարությանը

Հայաստանը աﬔնաբարձր մակարդակով հայտարարել է, որ ծրագրում է նոյեմբերի Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում ստորագրել Եվրոպական Միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵՄ հարեւանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությանը, թե Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել:
«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ հայտարարել է, որ ﬔնք ծրագրում ենք ստորագրել Եվրոպական Միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը»,- նշեց Շարմազանովը:
Հարցին՝ համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի, թե կարող է հետաձգվել, Շարմազանովը պատախսանեց, որ ինքն այն պաշտոնյան չէ, ով կարող է ասել՝ կստորագրվի այն, թե ոչ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ համաձայնագրում Հայաստանի համար խնդրահարույց կետեր չկան՝ շեշտելով, որ եթե լինեին նման կետեր, Հայաստանն այն չէր նախաստորագրի: