Կարեն Կարապետյանի և դաշնակների հարաբերությունները լարվել են. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ լարվել են վարչապետ Կարեն Կարապետյանի եւ դաշնակների հարաբերությունները։

«Անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչպես է դաշնակցական «Երկիր-Մեդիա» ԹՎ-ով անխնա քննադատություն հնչում վարչապետի հասցեին` հանրությանն ի ցույց դնելով, որ Կարեն Կարապետյանն իր տված խոստումները չի իրագործում։

Ի մասնավորի՝ վերջերս տնտեսության զարգացման նախարար Սուրեն Կարայանի ասուլիսից ցուցադրվեցին հատվածներ, որտեղ նախարարը դժվարանում է պատասխանել վարչապետի խոստացած 850 միլիոն դոլար չկատարված ներդրումների մասին հարցին։ Նկատենք, որ վարչապետի ու դաշնակցության հարաբերությունների լարվածությունը խորքային է, քանի որ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման հենց առաջին պահին պաշտոնանկ արեց դաշնակցական Արծվիկ Մինասյանին` էկոնոմիկայի նախարարի պաշտոնը վստահելով Սուրեն Կարայանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս