
Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր

Թուրք-սիրիական սահմանին` սիրիական Աֆրին քաղաքի մոտակայքում, քրդական ինքնապաշտպանական ուժերի և թուրքական ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի միջև բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Բախման հետևանքով սպանվել է թուրքական զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի 4 զինվոր: Քրդական ինքնապաշտպանական ուժերի շրջանում գրանցված զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկություն չի հայտնվում:
Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ Նուրեթթին Ջանիքլին հայարարել էր, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքաի մոտ քրդերի դեմ ուղղված գործողություններն սկսել են: Իր հերթին քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտարարել էին, Թուրքիայի տարածքից Սիրիայի քրդերի դիրքերին ուղղված ուժեղ հրետակոծության մասին:
Թուրքիայի ԶՈՒ-ն հունվարի 14-ից սկսել է հրետակոծել Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» ռազմական թև հանդիսացող YPG դիրքերը:
Թուրքական ԶՈՒ-ն YPG դիրքերը հրետակոծել է թուրք-սիրիական սահմանի Հաթայ նահանգի շրջանում: Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը «մի գիշեր հանկարծակի կարող են գալ Աֆրին»: