«Ռուսթավի 2»-ը մեղադրվում է կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի 9 ժամ տևողությամբ «Կուրիեր»-ի նախորդ թողարկման մի տեսանյութի հետ կապված հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է aliq.ge կայքը:

Տեսանյութը հղված է ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) սոցիալական հետազոտությունների օրերս հրապարակված արդյունքների վրա: Կուսակցության հայտարարության համաձայն, հեղինակային տեքստը հիմնված է կեղծ փաստերի վրա:

«Կուսակցությունների վարկանիշային աղյուսակում նշված է, որ «Վրացական երազանք»-ի վարկանիշը ընտրություններից հետո շատ քիչ է աճել, չնչին աճ է գրանցել  նաև «Միացյալ ազգային շարժումը», իսկ «Եվրոպական Վրաստան»-ի վարկանիշը 12 տոկոսից 4 տոկոսի է հասել: Սա միանգամայն կեղծ թվեր են»,- նշված է հայտարարության մեջ:

«Որպես մասնավոր հեռուստաալիք, Ռուսթավի 2-ը իրավունք ունի ունենալ խմբագրական տեսանկյուն և համակրանք: Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր այդ համակրանքը Սահակաշվիլիի թիմի ուղղությամբ է: Սակայն, երբ այդ պատճառով կեղծ փաստեր են հրապարակվում, դա պարզապես անհարգալից վերաբերմունք է հեռուստադիտողի նկատմամբ, բացի այդ  լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է»,- «news.ge»-ի փոխանցմամբ, այսպես է եզրափակում «Եվրոպական Վրաստան»-ը տարածած հայտարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս