Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձկնորսները սառցակալած գետն են նետվել նավակի հետ բախվելուց վայրկյան առաջ

Ամերիկացի ձկնորսները հասցրել են ջուրը նետվել նավակի հետ իրենց նավի բախվելուց մեկ վայրկյան առաջ: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ Օրեգոնի նահանգում: Տեղացի ոստիկան եւ սիրող ձկնորս Բրայան Մեսը երկու ընկերների հետ ոչ մեծ նավակով սաղմոն որսալու էր մեկնել Կոլումբիա գետ: Նրանք հետները խցիկ էին վերցրել, որն էլ նկարահանել է բախման պահը:

Ինչ-որ պահի ձկնորսները տեսել են, որ մեծ արագությամբ նավակ է գալիս իրենց վրա: Նրանք սկսել են գոռալ եւ ձեռքները թափահարել՝ նավապետի ուշադրությունը գրավելու համար, սակայն նավը չի փոխել ընթացքը: Եռյակին այլ բան չէր մնում անել, բացի սառցակալած ջուրը նետվելուց: Բառացիորեն մեկ վայրկյան անց նավակը մխրճվել է իրենց նավակի մեջ:

Ձկնորսները ողջ են մնացել, բայց ձեռքերի եւ ոտքերի վնասվածքներ են ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ծ

https://www.youtube.com/watch?v=6uX8thUwnyw

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս