
Թերեզա Մեյը բացառել է «Brexit»-ի վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի հնարավորությունը

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բացառել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի անցկացման հնարավորությունը: Այս մասին Թերեզա Մեյն ասել է «Bild» պարբերականին տված հարցազրույցում:
«Խորհրդարանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին տվեց իրավունք, և նրանք որոշում կայացրեցին»,-ասել է Թերեզա Մեյը` ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան թողնում է ԵՄ-ն, բայց ոչ Եվրոպան, և չի պատրաստվում այրել կամուրջները:
Նշենք, որ ԵՄ-ից դուրս գալու ժամկետ սահմանվել է 2019 թվականի մարտի 29-ը: Այն բանից հետո, երբ 2016 թվականին հանրաքվեին մասնակցած Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեծ մասը կողմ քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն, արդյունքների վերանայման թեման մի քանի անգամ չէ, որ ծագել է: Շոտլանդիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել ևս մեկ անգամ հանրաքվե անցկացնելու առաջարկին, սակայն անցկացումն անորոշ ժամկետով հետաձգվել է: