Բաժիններ՝

ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում քրդական ուժերի միջոցով ԱՄՆ կողմից անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված որևէ վտանգ չի պարունակում: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի պաշտոնական state.gov կայքը:

ԱՄՆ պետդեպարտամենտի պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ դրանք սահմանապահ ուժեր չեն լինելու, այլ այդ ուժերն ապահովելու են ներքին անվտանգություն Սիրիայի ահաբեկիչներից ազատագրված տարածքներում, ուստի Թուրքիայի համար վտանգ ներկայացնել չեն կարող:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան մտադիր է Սիրիայում ստեղծել սահմանների անվտանգության ուժեր՝ համագործակցելով «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ: Կոալիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը հայտնել է, որ ակնկալվում է, որ ուժերի կազմում ներգրավված է լինելու շուրջ 30 հազար մարդ: Նրանք տեղակայվելու են Թուրքիայի և Իրանի սահմանի երկայնքով:

Այս որոշումը խիստ բացասաբար է ընդունվել պաշտոնական Անկարայի կողմից: Խնդրի առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն ու այլ պաշտոնատար անձինք:

«Սիրիական դեմոկրատական ուժեր»-ն ընդդիմադիր դաշինք է, որի կազմում ներառված են մեծապես քրդեր, ինչպես նաև արաբներ և այլ էթնիկ ներկայացուցիչներ: Այն կազմավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս