
Բաքվում որդին սպանել է հորը և այրել նրա դին

Ադրբեջանում Բաքվի Զիրյա Խազարսկի շրջանում Էլմեդին Ալիևը սպանել է հորը՝ 1961թ-ին ծնված Իբրահիմ Ալիևին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Որդին հորը սպանել է հորեղբորը՝ Ազեր Ալիևին պատկանող տանը, այուհետև հետքերը վերացնելու նպատակով այրել տունը:
Դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ տղամարդը նախքան այրվելը, մահացու վնասվածքներ է ստացել:
Որպես մեղադրյալ ձերբակալվել են սպանվածի որդին՝ 21-ամյա Էլմեդին Ալիևը, 42-ամյա Վելիջան Դադաշովը և 26-ամյա Նաջմեդին Վելիևը: