
Հոնկոնգն աշխարհի ամենաազատ տնտեսությունն է ճանաչվել 24-րդ տարին անընդմեջ

Հոնկոնգը 24-րդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենաազատ տնտեսությամբ տարածքը: Այս մասին են վկայում Միացյալ Նահանգների The Heritage Foundation հիմնադրամի կատարած ամենամյա հետազոտության հրապարակված արդյունքները։
«Հոնկոնգի «տնտեսական ազատության ինդեքսը» զեկույցի հեղինակները գնահատել են 90,2 բալ 100 հնարավորից: Նախկին բրիտանական միջատարածքը, որտեղ «մեկ երկիր՝ երկու համակարգ» բանաձեւով Չինաստանի իրավասության ներքո անցնելուց հետո շատ բարենպաստ պայմաններ են պահպանվում գործարարություն վարելու համար, այս վարկանիշում առաջատարն է արդեն 24-րդ անգամ անընդմեջ:
«Ազատ շուկայի սկզբունքները երկար ժամանակ մնում են Հոնկոնգի տնտեսական բարգավաճման եւ նրա միջազգային մրցունակության անկյունաքարը»,- հետազոտության արդյունքները մեկնաբանել է ՉԺՀ-ի այդ հատուկ վարչական շրջանի ֆինանսների նախարար Փոլ Չանը:
Երկրորդ տեղն զբաղեցնում է Սինգապուրը (88,8 բալ): Առաջատարների, որոնց ցուցանիշը գերազանցում է 80 բալը, վեցյակ են մտել նաեւ նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ավստրալիան եւ Իռլանդիան: Դրանց հետեւում են Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: