Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են աշխատել ռեստորաններում. Khaleej Times

Սաուդյան Արաբիայում շուտով կանանց աշխատանքի կընդունեն հասարակական սննդի բնագավառում: Այդ մասին հայտնել է Khaleej Times հրատարակությունը: Առաջին փուլում կանանց փորձնական ժամկետով կվարձեն երկրի 16 ռեստորաններում:

Նաեւ ստեղծվելու է հատուկ խորհրդակցական խորհուրդ՝ ռեստորանների տերերի մասնակցությամբ, որը քննարկելու էայդ ոլորտում կանանց աշխատանքի տեղավորման ռազմավարությունը: Ներկայում կանանց շրջանում գործազրկությունը կազմում է 33 տոկոս, իսկ թագավորության գործազրկության ընդհանուր ցուցանիշը՝ 12 տոկոս է: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում կանայք կարող էին աշխատանք ստանալ միայն սահմանափակ թվով բնագավառներում եւ որոշակի պայմանների դեպքում:

Արտադրական հարաբերություններին կանանց մասնակցության ավելացումը սաուդյան իշխանությունների՝ «Vision 2030» անվանումը կրող տնտեսական բարեփոխումների բաղկացուցիչ մասն է: Այդ ռազմավարության համաձայն, պլանավորվում է մինչեւ 2030 թվականն աշխատանքի շուկայում կանանց ավանդը մեծացնել մինչեւ 30 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս