Բաժիններ՝

Փարիզ-Ամստերդրամ գնացքում ահաբեկչությունը կանխած Մարկ Մուղալյանը Քլինթ Իստվուդի ֆիլմում մարմնավորում է ինքն իրեն

Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս, պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, ով հերոսաբար դիմադրել էր Ամստերդամ-Փարիզ գնացքում ուղևորների վրա հարձակված հանցագործին, Քլինթ Իսթվուդի «15:17-ին Փարիզում» կոչվող ֆիլմում մարմնավորում է ինքն իրեն: Այդ մասին հաղորդում է Armenian Weekly-ն:

Ֆիլմի սցենարը հիմնված է ինքնակենսագրական գրքի վրա, որը գրել են գնացքի երեք ամերիկացի ուղևորները, որոնք օգնել են հարձակման խոչընդոտմանը: Նրանք ևս կխաղան ֆիլմում:

Սպասվում է, որ ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 9-ին:

2015 թվականի օգոսոտոսի 21-ին Փարիզից Ամստերդամ շարժվող գնացքի ուղևոր Մարկ Մուղալյանը առաջինն էր, որ նկատել է 25-ամյա մարոկկացի ահաբեկիչ Սյուբա ալ-Քազանին, ով իր Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից հասցրել է կրակել ուղևորներից մեկի վրա և վիրավորել նրան: Մուղալյանը փորձել է վնասազերծել ահաբեկչին ու խլել նրանից հրազենը: Սակայն ահաբեկիչը կրակել է Մուղալյանի վրա և վիրավորել նրան: Օգնության են հասել գնացքի երեք ամերիկացի ուղևորները, որոնց հաջողվել է վնասազերծել ահաբեկչին:

Մուղալյանն իր սխրանքի համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի սպայական շքանշանով: Ավելի վաղ շքանշանով պարգևատրվել էին նաև ահաբեկչի վնասազերծմանը մասնակցած երեք ԱՄՆ քաղաքացիներն և մեկ բրիտանացի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս