
Թաիլանդում ուժի մեջ է մտել լողափերին ծխելու արգելքը

Թաիլանդում փետրվարի 1-ից սկսել է գործել հանգստացողների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող լողափերին ծխելու արգելքը: Դրա խախտումը սպառնում է տուգանքով կամ բանտարկությամ։
Ինչպես հայտնել են թագավորության ծովային եւ առափնյա ռեսուրսների դեպարտամենտում, ծխելուց ազատ են հայտարարված թագավորության 15 նահանգների 24 լողափեր: Դրանց թվում հայտնվել են հանգստի՝ մեծ ժողովրդականություն վայելող վայրերը Փհուկետ կղզում, Փաթայա, Խուախին եւ մյուս առողջարանային քաղաքներում: Արգելքը խախտելու համար տուգանքի տեսքով պատիժ է սպառնում մինչեւ 100 հազար բատի (ավելի քան 3 հազար դոլար) չափով, ինչին կարող է հետեւել մինչեւ մեկ տարի ժամկետով ազատազրկումը:
«Լողափ գնալուց առաջ ծխողները պետք է մարեն սիգարետը: Ծխելը խստիվ արգելված է»,-լրագրողներին հիշեցրել է ծովային եւ առափնյա ռեսուրսների դեպարտամենտի տարածաշրջանային ստորաբաժանումներից մեկի ղեկավար Բանարակ Սերմտհոնգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: