
Պոռնոաստղը 130 հազար դոլար է առաջարկել Թրամփին խոսելու իրավունքի համար

Պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդը, որը հայտնի է որպես Սթորմի Դենիելս (Stormy Daniels), պատրաստ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին վերադարձնել այն 130 հազար դոլարը, որը, նրա խոսքով՝ ինքն ստացել է իրենց ինտիմ կապի վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման համար:
Այս մասին ասված է Քլիֆորդի բաց նամակում, որը հրապարակել է NBC հեռուստաալիքը: Փաստաթղթում նշվում է, որ գործարքից հետո պոռնոաստղն իրավունք կստանա ազատորեն խոսելու Թրամփի հետ հարաբերությունների մասին եւ հրապարակելու իր մոտ եղած հաղորդագրությունները, լուսանկարներն ու տեսագրությունները: Դերասանուհին խոստացել է փողը փոխանցել մինչեւ մարտի 16-ը:
Նա Թրամփի ներկայացուցիչներին խնդրել է իրեն պատասխան տալ մինչեւ մարտի 13-ի կեսօր: Եթե արձագանքը չհետեւի, առաջարկությունը չեղյալ կհայտարարվի: Ավելի վաղ՝ մարտի 8-ին, հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը շահել է դատը պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդի դեմ:
Դերասանուհին հայտարարել է, որ նախագահն իր ստորագրությունը չի դրել իրենց սեռական հարաբերությունների մասին տեղեկատվության չհրապարակման պայմանագրում: Քլիֆորդը եւ Թրամփը սեռական կապեր են ունեցել 2006 – 2007 թվականներին: 2016 թվականին նախագահական արշավի թեժ պահին փաստաբան Մայքլ Քոենը պոռնոդերասանուհուն 130 հազար դոլար է վճարել տեղեկատվության չհրապարակման համար: Սպիտակ տանն այս տվյալները հերյուրանք են համարել: