Կանադայում շփոթել են Բելգիայի և Գերմանիայի դրոշները
Կանադացիները բելգիական դրոշը գերմանականի հետ են շփոթել Բելգիայի Ֆիլիպ թագավորի՝ Կանադա պաշտոնական այցի շրջանակներում կայացած միջոցառմանը: Այդ մասին հայտնել է Premiere ռադիոկայանը:
Այցի ծրագիրը նախատեսում էր Բելգիայի միապետի եւ նրա տիկնոջ՝ Մաթիլդա թագուհու կողմից թխկու տնկում Կանադայի մայրաքաղաք Օտտավայի զբոսայգում: Ծառի համար տեղը հատկացվել էր այն թխկիներից մի քանի մետր հեռավորության վրա, որոնք 1977 թվականին Կանադա կատարած այցի ընթացքում տնկել են բելգիացիների՝ ներկայում հանգուցյալ Բոդուեն թագավորը եւ Ֆաբիոլա թագուհին:
Միապետ ամուսինների ժամանումից հետո պարզվել է, որ Ֆաբիոլա թագուհու ծառի մոտ Բելգիայի դրոշի փոխարեն փողփողում է գունային շարքով նման Գերմանիայի դրոշը: Արարողակարգային շփոթությունը նկատվել է եւ արագորեն շտկվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
[VIDEO] Oeps, foutje. Canadezen signaleren boom die koningin Fabiola in 1977 heeft geplant in Ottawa tijdens eerste Belgisch staatsbezoek met Duits(!) vlagje. Nadat Belgische media hen daar attent op maken, grijpen ze in. #BelCan2018 pic.twitter.com/fHUqw7six0
— [Wim Dehandschutter] (@WDehandschutter) March 12, 2018