ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և
«Սա վատ չէ, բայց լավ էլ չէ: Որպեսզի լավ լինի, ՀՀԿ խմբակցությունը ճիշտ կլինի, որ հայտարարի՝ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին»:
Վանաձորում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթը սկսեց Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերով. «Երբ ազգը դառնում է բանակ՝ նա երբեք ծնկի չի գա»։
Հանրապետական կուսակցությունը որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն ի՞նչ տեսակետ ունի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որ Հայաստանը շարունակելու է անդամակցել ԵԱՏՄ-ին և դուրս չի գա ՀԱՊԿ-ից։
Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առհասարակ, Հայաստանում հարցերը լուծելու համար արտաքին գործոնի շահարկումը, հատկապես այս օրերին, նեղմիտ, անհեռանկար և վտանգավոր երևույթ է։
Երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բուռն ընթացքը՝ անհնազանդության խաղաղ ցույցերի տեսքով, երկօրյա դադար է վերցրել Երևանում, փոխարենը՝ շարժումը տեղափոխվել է Գյումրի, Վանաձոր, առաջիկայում ցուցարարները կլինեն նաև Ապարանում:
«Երկու կողմերն էլ փոքր զիջում պետք է անեն Հայաստանում մեծ կայունության համար»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով հայաստանյան զարգացումներին:
Իջևանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց խորհրդարանական բոլոր ուժերին, պատգամավորներին:
«Ոմանք հույս ունեին, որ ժողովուրդն այնքան կուրախանա Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ կմոռանա, թե ինչի համար է հավաքվել։ Սերժ Սարգսյանի հրաժարականն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ այս պրոցեսն ավարտին հասցնելու համար։ Ժողովրդի դե ֆակտո հաղթանակը դե յուրե պետք է արձանագրվի»:
Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Թուրքիայի ԱԳՆ-ն մտադիր էր իր մտահոգությունը հայտնել գերմանացի դեսպանին՝ Գերմանիայում «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) քրդական խմբբավորման գործունեության առթիվ։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Իջևանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ, թեև իր ելույթները միշտ կարճ են, բայց «դիպուկ են»։
«Մենք չենք ասում, որ Կարեն Կարապետյանին լիովին աջակցում ենք և ուզում ենք, որ նա դառնա վարչապետ։ Դա մենք չենք որոշում։ Նրանից, թե ինչ ենք մենք ուզում կամ չենք ուզում, տվյալ դեպքում քիչ բան է փոխվում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ ուրբաթ օրը՝ ապրիլի 27-ին, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը:
Այսօր այն, ինչ տեղի է ունենում Երևանի քաղաքական շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ընկալվում է որպես ժողովրդավարության հաղթանակ, իշխանությունների և հայ ժողովրդի իմաստություն:
Ռուսաստանը ներկայիս իրադրությունում հուսով է, որ կպահպանվեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, նաև լսելի կլինի Ղարաբաղի կարծիքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիտեք, որ իմ պաշտոնանկությունից հետո կրթության ոլորտին չեմ անդրադարձել բազմաթիվ պատճառներով:
«Թե ինչու ենք մենք եկել, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, որովհետև մենք անտարբեր չենք տեղի ունեցողին։ Եվ ուզում եմ ասել, որ մենք ընդհանրապես մտադիր չենք միջամտել հարցին, թե ով է ավելի լավ, կամ վատ, ով ավելի հարմար կլինի՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու»:
«Այս իրավիճակից մի ելք եմ ես տեսնում, որ ընտրեն Նիկոլ Փաշինյանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
«Սա իմ մայրական գյուղն է»,- այսօր Հաղարծինում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Թուրքերը հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն։ Նրանք լեգենդներ են հորինում, որովհետև շատ տխուր է իրականությունը․ առանց ՀՀ-ի մասնակցի մասնակցության՝ ԼՂՀ ինքնավար մարզը, որտեղ մոտ 100 հազար հայ կար, հաղթեց մոտ 5-6 մլն Ադրբեջանի Հանրապետությանը։ Ճիշտ է, ՀՀ-ն մի քանի ստորաբաժանում ուղարկել է այնտեղ, բայց այդ մի քանիսն իրոք մի քանիս էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությա Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ:
Հանրահայտ վերլուծաբան և մեկնաբան Աննա Ափելբաումը Washington Post-ում հանդես է եկել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ վերլուծական հոդվածով:
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ կույր են այն մարդիկ, ովքեր չեն ուզում հասկանալ՝ ադրբեջանական զորքերի տեղաշարժ եղել է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով:
Կոնստանտին Զատուլինի ասուլիսը՝ ուղիղ:
Բաքվի կենտրոնում այրվում է բարձրահարկ շինություն, որը հայտնի է Trump Tower անունով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են լսումներ Հայաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Հրավիրված բանախոսներն էին վերլուծաբաններ Սթեֆան Նիքսն ու Էլեն Աղեքյանը:
Սամվել Ֆարմանյան-Արարատ Միրոզոյան ֆեյսբուքյան երկխոսությունը շարունակվում է: Քիչ առաջ Սամվել Ֆարմանյանը արձագանքել է Արարատ Միրզոյանի պատասխան-գրառմանը, ում ասված է.
«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը»: