Հաղարծինում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց պահանջել, որ Դիլիջանի համայնքի ղեկավարը և ավագանու անդամներն ընդունեն հայտարարություն շարժմանն աջակցելու վերաբերյալ

«Սա իմ մայրական գյուղն է»,- այսօր Հաղարծինում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ որևէ կասկած չկա, որ իրենց շարժումը պսակվել է հաղթանակով, այդ հաղթանակի հեղինակը, կերտողը և տերը ժողովուրդն է՝ ՀՀ քաղաքացին. «Մեր խնդիրը ոչ թե այն է, որ իմ անձը, կամ մեր ուժը, կամ շարժումը գա իշխանության, այլ մեր խնդիրն այն է, որ հայ ժողովուրդը գա իշխանության: Դուք այլևս իշխանություն եք ՀՀ-ում, պարզապես դա պետք է ամրագրվի դե յուրե: Սրանից հետո այդպես լինելու է միշտ և հավիտյան»:

Նա կոչ արեց պահանջել, որ Դիլիջանի համայնքի ղեկավարը և ավագանու անդամները հայտարարություն ընդունեն համաժողովրդական շարժմանն աջակցելու և անվերապահորեն նրան միանալու վերաբերյալ. «Սա թափանցիկ քաղաքական գործընթաց է: Աջակցո՞ւմ եք շարժմանը, ուրեմն՝ հրապարակեք ձեր դիրքորոշումը մամուլով»:

Տեսանյութեր

Լրահոս