Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ դառնալուց հետո պատրաստվո՞ւմ է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, ասաց, որ ընդհանուր քաղաքական կոնտեքստն է այսպիսին:
ԱԺ «Ելք» խմբակցության անդամների և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության՝ Երևանում ապրիլի 29-ին կայացած հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Երևանի Իսահակյան արձանի մոտ մի խումբ ուսանողներ ապրիլի 29-ին 11:30-ի սահմաններում կազմակերպեցին «Ուսանողական Զարթոնք` մեր վերջին քայլը» անվամբ ակցիան:
ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։
Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հանդիպում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 28-ին անցկացվել է կրակային զորավարժություն, որի ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում զորավարժության կրակային փուլին ներկա էր նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Զորավարժության նպատակն էր […]
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն այսօր՝ ապրիլի 29-ին խորհրդարանում հանդիպելու է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ։
Ուղիղ միացում՝ Երևանից:
«Կիսելով հանդերձ իմ հայրենակիցների վրդովմունքը` գտնում եմ, որ սույն անձի հասցեին լավագույն պատասխանը պետք է լինի արհամարհանքը»:
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, որն այժմ Սոֆիայում է եւ մասնակցում է ԵԼԴՄ խորհրդի նիստին, հայտնում է, որ այսօր Սոֆիայում Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Դաշինքը (ALDE) միաձայն եւ բուռն ծափահարությունների ներքո՝ Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկով ընդունեց ժողովրդավարության համար պայքարող Հայաստանի ժողովրդին սատարելու բանաձեւ, պահանջելով քաղաքական ճգնաժամը լուծել այնպիսի արտահերթ ընտրություններով, որոնք կվայելեն հանրության լիարժեք վստահությունը:
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում իր կողմնակիցներին ժամը 12-ից իրականացնել քաղաքացիական անհնազանդության խաղաղ ոչ բռնի գործողություններ, մասնավորապես, ճանապարհների շրջափակում։
Ռամկավար Ազատական կուսակցության հայտարարությունը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությունը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ:
«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Ռուս-եվրոպական «ԷկզոՄարս-TGO» զոնդում տեղակայված CaSSIS խցիկն ստացել է Մարսի մակերեւույթի առաջին լիագույն լուսանկարները:
«Ներկայումս այս շարժումը Սերժ Սարգսյանից առաջ է անցել՝ պարտադրելով ավելի լայն` ողջ քաղաքական համակարգի փոփոխություն` Կառավարություն և օլիգարխիա»:
Կինոքննադատ և թարգմանիչ Զավեն Բոյաջյանն անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին՝ ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տպավորություններով:
Հայտնի է դարձել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի երրորդ երեխայի անունը:
Ռուսաստանը փոխում է իր քաղաքականությունն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության և հայաստանյան ներքաղաքական դրամատիկ զարգացումների վերաբերյալ:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրականում կա նման պրակտիկա, և անհրաժեշտ է 1 տարի, որպեսզի ընտրություններ անցկացվեն։
Այսօր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասաց, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու խորհրդարանում:
«Ժողովրդի հաղթանակը մենք մեր վրա չենք վերցնում». Գագիկ Ծառուկյան
ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին:
Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ վերջինս վարչապետի թեկնածու չի առաջադրվելու և պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ապա գրել, որ քիչ անց իր հեղինակային հաղորդման հյուրն է Գագիկ Ծառուկյանը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոնը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ դրական և ողջունելի է որակել Սարգսյանի հրաժարականը:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում իր կուսակից, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի տեսակետը, որ ՀՀԿ-ն քաղաքականությունն իր մենաշնորհն էր դարձրել, և դրա արդյունքում առաջացավ այսօրվա իրավիճակը։
Ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած գյուլենական համայնքի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմարեպության»՝ FETÖ) դեմ իրականացվող հետապնդումները շարունակվում են։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այս մասին այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավորների և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի հանդիպումից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։