«Լուծումներ պետք է փնտրել և մշակել այսօրվանից». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիտեք, որ իմ պաշտոնանկությունից հետո կրթության ոլորտին չեմ անդրադարձել բազմաթիվ պատճառներով:
Այսօր շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ երբ հանդարտվի քաղաքական իրավիճակը, հանգուցալուծվի այսօրվա բազմաշերտ քաղաքական կծիկը և ավարտվեն դասադուլները, իրենց բնականոն գործունեությունը պետք է վերականգնեն նաև կրթական հաստատությունները:
Գուցե ոմանք մտածեն, թե դրա ժամանակը չէ, բայց հաշվի առնելով խնդրի կարևորությունը, լուծումներ պետք է փնտրել և մշակել այսօրվանից:
Այդ լուծումները պետք է լինեն մաքսիմալ ճկուն, ուսանողակենտրոն, ոչ խտրական և միտված լինեն կրթության իրավուքնի լիարժեք իրացումը արդյունավետ դարձնելուն ՝ անկախ քաղաքական իրավիճակից և հայացքներից:
Հատուկ ուշադրություն եմ հրավիրում թե պետական ավարտական քննությունների կազմակերպման, թե ընդունելության քննությունների պատշաճ անցկացման վրա: Ներքաղաքական գործընթացների հետևանքով մեր երեխաները չպետք է տուժեն:
Խնդրում եմ կրթության բնագավառի այսօրվա և ապագա պատասխանատուների ուշադրությունը այս հանգամանքի վրա»: